loader
Ինչու է Ռիհաննան մեղադրում Snapchat-ին

Ինչու է Ռիհաննան մեղադրում Snapchat-ին

Snapchat-ի սկանդալային գովազդը, որում նրա ստեղծողները ծիծաղել են 2009 թվականին Քրիս Բրաունի և Ռիհաննայի միջև տեղի ունեցած ծեծկրտուքի վրա, մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում և զայրացրել է ինտերնետ-օգտատերերին: Չնայած, որ Snapchat-ը շատ արագ ներողություն է խնդրել երգչուհուց, Ռիհաննան այն չի ընդունել և իր Instagram-ում կատաղի գրառում է արել:

«Snapchat, կարծում եմ դու գիտես, որ դու իմ սիրելի հավելվածների թվում չես: Ես պարզապես ցանկանում եմ հասկանալ, ինչում էր այս ողջ պատմության իմաստը: Ես կցանկանայի այն անփութություն անվանել, սակայն գիտեմ, որ դու այդչափ հիմար չես: Դուք գումարներ եք ծախսել, որպեսզի անիմացիոն պերսոնաժներ ստեղծեք, որոնք միտումնավոր կխայտառակեին նրանց, ովքեր բռնության զոհ են դարձել, և ծիծաղել եք նրանց վրա: Բանն իմ անձնական զգացմունքների մեջ չէ, որովհետև դրանք այդքան էլ շատ չեն:  Սակայն, դուք նվաստացրել եք երեխաներին, կանանց ու տղամարդկանց, ովքեր տնային բռնության զոհ են դարձել»,- գրել է Ռիհաննան և բոլորին կոչ է արել հրաժարվել այդ հավելվածից:

Երգչուհու գրառմանը Snapchat ընկերության ներկայացուցիչները պատասխան են տվել. «Այդ գովազդը սարսափելի է, և այն երբեք չպետք է հայտնվեր Snapchat-ում: Մենք հրեշավոր սխալ կատարեցինք՝ այն անտեսելով և թույլ տալով գովազդին հայտնվել հավելվածում: Մենք հետաքննում ենք այս միջադեպը, որպեսզի համոզվենք, որ սա երբեք չի կրկնվի»:

Հիշեցնենք, որ գովազդային հայտարարության մեջ օգտատերերին առաջարկվում էր ապտակել Ռիհաննային կամ հարվածել Քրիս Բրաունին: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս