loader
Իվանկա Թրամփը քննադատվել է Օպրա Ուինֆրիի ճառը գովելուց հետո

Իվանկա Թրամփը քննադատվել է Օպրա Ուինֆրիի ճառը գովելուց հետո

Դեռևս 2008 թվականին հայտնի հաղորդավարուհի Օպրա Ուինֆրին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին օրինակելի է անվանել: Տասը տարի անց, Իվանկան որոշել է պատասխանել հեռուստահաղորդավարուհու կոմպլիմենտին՝ 75-րդ «Ոսկե գլոբուսին» նրա էմոցիոնալ ճառը գովելով: «Հենց նոր դիտեցի «Ոսկե գլոբուսից» Օպրա Ուինֆրիի ուժեղ և ոգեշնչող ճառը: Եկեք միասին, կանայք և տղամարդիկ, ասենք «Time's Up»,- #միասինենք հեշտեգով իր Twitter-ում գրառել է Իվանկա Թրամփը:

Այդուհանդերձ, համացանցում սեռական բռնության և սեռերի անհավասարության մասին ԱՄՆ նախագահի դստեր մեկնաբանությունը չի աջակցվել: Օգտատերերը Իվանկային հիշեցրել են իր հորը՝ Դոնալդ Թրամփին սեռական չարաշահումների մասին մեղադրանքներ ներկայացնելու մասին:

«Հիանալի է: Դու կարող ես հանգանակել «Time's Up» հիմնադրամին, որպեսզի աջակցես քո հորը մեղադրողներին»,- պատասխանել է դերասանուհի Ալիսա Միլանոն: Նրան է միացել նաև Քրիսի Թեյգենը. «Վխք, հեռացիր»:

Մեկնաբանությունների մեջ տեղ են գտել նաև այլ բազմաթիվ նեգատիվ բնույթի մեկնաբանություններ («Փաստորեն, դու կխնդրես հորդ հեռանալ պաշտոնից? Իվանկա, անկեղծ, նման թվիտ հրապարակելը հիմարություն է», «Իսկ ինչպես վարվել 16 սեռական ոտնձգությունների հետ, որոնցում մեղադրվում է քո հայրը?» և այլն): 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս