loader

Իվանկա Թրամփի մասին Իվան Ուրգանտի կատակը թափ է հավաքում (տեսանյութ)

Հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտը և երգիչ Իվան Դոռնը մասնակցել են «Վատ կատակների լիգա» նախագծում: Ըստ բաթլի կանոնների, մասնակիցները միմյանց ոչ ծիծաղելի կատակներ են պատմում և յուրաքանչյուրի խնդիրը չծիծաղելն է:

Այդ թողարկման հաղթող է ճանաչվել Իվան Ուրգանտը, ով ամեն կերպ փորձել է չծիծաղել, սակայն նրա կատակները սոցցանցում արդեն մի քանի օր է, ինչ չեն դադարում քննարկվել և օգտատերերի դրական մեկնաբանություններին արժանանալ:

«Ո՞ւմ է Պուգաչովան միայնակ տանը թողել՝ Մակոլեյ Գալկինին: Ինչո՞ւ է Թրամփի դստեր անունը Իվանկա։ Ռուսները կոտրել են նրա սերմը»,- կատակել է Ուրգանտը:

Թողարկման վերջում հեգնանքի առիթ է դարձել այն փաստը, որ տվյալ ձևաչափը «գողացվել» է բլոգեր Դանիլա Պոպերեչնիից, ով մյուս տարի խոստացել է վրեժ լուծել «Վատ կատակների լիգայի» ստեղծողներից: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս