loader
Jennifer Lopez x Inglot կոսմետիկայի լիմիտավորված հավաքածուն

Jennifer Lopez x Inglot կոսմետիկայի լիմիտավորված հավաքածուն

Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Inglot պրոֆեսիոնալ կոսմետիկայի եվրոպական բրենդի հետ համատեղ կոսմետիկայի լիմիտավորված հավաքածու է ստեղծել, որում 70 միջոց է ընդգրկվել՝ շրթներկեր, շուրթերի համար փայլեր, ստվերաներկեր, տուշ, կարմրաներկեր և ոսկեգույն բրոնզերներ: Լոպեսը մասնակցել է հավաքածուի ստեղծման բոլոր էտապներին՝  գունային պալիտրայի ընտրությունից մինչև տուփերի դիզայն ու միջոցների անվանումը: Անվանումները բավականին հետաքրքիր են, օրինակ՝ Boogie Down Bronze, Livin’ the Highlight, Viva Las Lashes Mascara և այլն:

«Սա այն է, ինչ ես վաղուց եմ ցանկացել անել: Կոսմետիկայի գիծն ինձ բնական քայլ է թվացել, քանի որ մարդիկ միշտ հարցնում են ինձ միջոցների մասին, որոնք ես օգտագործում եմ, և այն, թե ինչպես եմ հասնում մաշկի փայլի էֆեկտին: Արժեքի հարցն ինձ համար շատ կարևոր է, ուստի որոշել եմ համագործակցել Inglot-ի հետ: Մենք կարողացանք բարձրորակ միջոցներ ստեղծել, որոնք հասանելի են, ըստ արժեքի»,- ասել է Լոպեսը:

Հավաքածուն մեկ տարվա ընթացքում վաճառվելու է Inglot-ի խանութներում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս