loader
Ջեյ-Զին և Բեյոնսեն ամերիկացի տաղանդավոր դպրոցականներին գրանտեր կշնորհեն

Ջեյ-Զին և Բեյոնսեն ամերիկացի տաղանդավոր դպրոցականներին գրանտեր կշնորհեն

Երգչուհի Բեյոնսեին և ռեփեր Ջեյ-Զիին պատկանող The BeyGOOD Initiative և The Shawn Carter Foundation բարեգործական հիմնադրամները ամերիկացի դպրոցականներին գրանտեր կշնորհեն: 100,000 դոլարի չափով գրանտ կարող են ստանալ բարձր դասարանների 11 տաղանդավոր աշակերտները, ովքեր ֆինանսական դժվարություններ են կրում, որոնք կարող են նրանց խանգարել քոլեջ կամ համալսարան ընդունվել:

Կրթաթոշակի կարող են արժանանալ ԱՄՆ-ի 11 քաղաքների դպրոցականները, որոնցում անցել է զույգի On the Run II համատեղ տուրը. Ատլանտա, Օրլանդո, Մայամի, Առլինգթոն, Նոր Օրլեան, Հյուսթոն, Ֆենիքս, Լոս Անջելես, Սան Դիեգո, Սանտա Կլարա, Սիեթլ: Ամեն քաղաքում հաղթողին կընտրի The Boys and Girls Club of America ազգային ոչ կոմերցիոն կազմակերպությունը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս