loader

Ջեյ Զին իր դստեր մասին մուլտֆիլմ է հրապարակել

YouTube-ում հայտնվել է երգչուհի Բեյոնսեի ամուսին ռեփեր Ջեյ Զիի «Blue Freestyle» («Բլյուի ֆրիսթայլը» կամ «Տխուր ֆրիսթայլ») նոր տեսահոլովակը:

Ողջ վիդեոն պատկերազարդված է Art Life անիմացիոն ստուդիայի կողմից: Ըստ հոլովակի սյուժեի, մուլտային Բլյու Այվին (Ջեյ Զիի դուստրը) և Բեյոնսեն ելույթ են ունենում տաղանդների շոույում: Ծնողները հիացած դիտում են, թե ինչպես է Բլյուն ռեփ կարդում բալետային համազգեստով:

Վիդեոն նվիրված է դստեր 6-ամյակին: Տիտրերում Բլյու Այվին հանդես է գալիս որպես սցենարի հեղինակ, իսկ ռեփերը՝ պրոդյուսեր: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս