loader

Ջեյք Ջիլենհոլը՝ Cartier-ի նոր վիդեոարշավում (տեսանյութ)

Cartier ֆրանսիական տունը թողարկել է դերասան Ջեյք Ջիլենհոլի մասնակցությամբ առաջին վիդեոարշավը, որը նվիրված է Santos de Cartier ժամացույցների, որոնց դեմքն այսուհետ դերասանն է: Երկու րոպե տևողությամբ հոլովակում Ջիլենհոլը նստած է արևի շողերով լի սրճարանում, մոտոցիկլետով սլանում է գիշերային թունելով, իսկ նրա շուրջը սավառնում են աթոռներն ու բաժակները:

Մինի-ֆիլմի այլ կարևոր գլխավոր հերոսը թռչող ինքնաթիռն է: Վիդեոն ոգեշնչված է բրազիլացի հայտնի օդաչու Ալբերտո Սանտոս-Դյումոնի անձով և «սահմանները բացելու և անհնարինի հասնելու նրա անձնական ձգտումով»: Santos ժամացույցների մոդելը Լուի Կարտյեի կողմից 1904 թվականին ստեղծվել է հատուկ օդաչուի համար: Այս ժամացույցների թարմացված տարբերակը բրենդը ներկայացրել է այս տարեսկզբին: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս