loader
Ջիջի Հադիդը պայքարում է Հաշիմոտոյի հիվանդությամբ

Ջիջի Հադիդը պայքարում է Հաշիմոտոյի հիվանդությամբ

Օրերս, մոդել Ջիջի Հադիդը Twitter-ում միանգամից 6 փոսթ է արել, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել համացանցում՝ հաշվի առնելով լայքերի և վերափոսթերի քանակը:

«Ձեզանից բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտահոգված են իմ մարմնով, որպեսզի հարց ծագի, թե ինչու է իմ մարմինը փոխվել տարիների ընթացքում: Դուք կարող է չիմանաք, սակայն, երբ 17 տարեկանում սկսել եմ կարիերաս, ինձ մոտ Հաշիմոտոյի հիվանդություն են հայտնաբերել: Ձեզանից բոլոր նրանք, ովքեր ինձ ինդուստրիայի համար շատ խոշոր է անվանել, տեսել են օրգանիզմում ջրի կուտակման և բորբոքային գործընթացների արդյունքները»,- ասվում է մեկ փոսթում:

«Վերջին մի քանի տարվա ընթացքում ինձ հրաշալի բժշկական օգնություն են ցուցաբերում, որպեսզի պայքարեմ սիմպտոմների հետ, այդ թվում նաև մետաբոլիզմի, ջերմությունը պահպանելու մարմնի ունակության խնդիրների հետ: Անկեղծ՝ այս նիհարությունը այն չէ, ինչ ես ցանկանում եմ, սակայն ինձ ավելի լավ եմ զգում»,- նշվում է փոսթում:

«Ես այլևս երբեք չեմ արդարանալու, թե ինչպիսի տեսք ունի մարմինս: Եվ ոչ ոք պետքություն չունի, եթե նրա մարմինը չի համապատասխանում գեղեցկության մասին ձեր հասկացության հետ»,- եզրափակել է մոդելը: Հիշեցնենք, որ Հաշիմոտոյի հիվանդությունը վահանաձև գեղձի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը դժվար է ենթարկվում բուժման և քայքայում է էնդոկրին համակարգը:

Հաշիմոտոյի հիվանդության դրդող ֆակտորներից մեկը հավելումների (БАД) չափից դուրս օգտագործումն է: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս