loader
Ջիմ Քերին ՌԴ-ի պատճառով հեռացրել իր Facebook-յան աքաունթը

Ջիմ Քերին ՌԴ-ի պատճառով հեռացրել իր Facebook-յան աքաունթը

Օրերս, ամերիկացի հայտնի կատակերգու Ջիմ Քերին հայտարարել է, որ հեռացրել է իր Facebook-յան էջը, ընտրություններում «ռուսաստանյան միջամտության» պատճառով: «Ես նետում եմ իմ Facebook-յան ակցիաները, որովհետև Facebook-ը մեր ընտրություններում ռուսական միջամտությունից եկամուտ է ստացել, և նրանք մինչև հիմա անբավարար են կատարում ամենը, որպեսզի կանգնացնեն դա: Ես կոչ եմ անում այլ ներդրողներին, ովքեր մտածում են մեր ապագայի մասին, անել նույնը»,- իր Twitter-յան պաշտոնական էջում գրել է Քերին՝ #unfriendfacebook («ֆրենդազրկիր Facebook-ը») հեշտեգով և Մարկ Ցուկերբերգի պատկերով:

Ավելի վաղ, Facebook-ը եկել է եզրակացության, որ Facebook-ի մոտավորապես 80,000 գրառումների հետևում կանգնած են «ռուսաստանյան գործող անձինք», այդ հաղորդագրությունները կարող էին կարդալ մինչև 126 մլն ամերիկացիներ: Թեպետ, Facebook-ի չի բացատրում, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ:

Հիշեցնենք, որ կոնգրեսում տեղի են ունենում ԱՄՆ նախագահի վերջին ընտրություններում «ռուսաստանյան միջամտության» առթիվ հետաքննություններ: Զուգահեռ հետաքննություն է անցկացնում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Ամերիկյան ԶԼՄ-ներում ռուսաստանյան չինովնիկների և բիզնեսմենների հետ Թրամփի նախընտրական շտաբի անդամների կապի մասին, անանուն աղբյուրների հղմամբ, սիստեմատիկ հաղորդագրություններ են հայտնվում:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս