loader
Քանյե Ուեսթը մեղադրվում է Yeezy հավաքածուի համար պրինտի գողության մեջ

Քանյե Ուեսթը մեղադրվում է Yeezy հավաքածուի համար պրինտի գողության մեջ

Jordan Outdoor Enterprises ընկերությունը ռեփեր Քանյե Ուեսթի դեմ դատական հայց է ներկայացրել, որում երաժիշտը մեղադրվում է Yeezy Season 5 հավաքածուի մեջ Realtree կամուֆլյաժի օգտագործման մեջ: Այդ կամուֆլյաժը ընկերության սեփական մշակումն է: Ընկերությունը հայտարարել է, որ սկզբում Ուեսթի ներկայացուցիչները ցանկացել են կապ հաստատել ընկերության հետ, սակայն, երբ իմացան պրինտը գնելու արտոնագրի գնման մասին, ապա պարզապես կրկնօրինակել են այն, առանց վճարելու:

Կամուֆլյաժային նախշը Ուեսթը տեղադրել է Yeezy-ի տաբատների, վերնաշապիկների, սվիտերների և բաճկոնների վրա: Նախկինում Jordan Outdoor Enterprises-ը համագործակցել է Supreme-ի հետ. բրենդը Realtree կամուֆլյաժն օգտագործել է գարուն-ամառ 2017 հավաքածուի մեջ: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս