loader

Քեվին Սփեյսին վերադարձել է «Խաղաթղթե տնակի» իր Ֆրենկ Անդերվուդի կերպարին

Դերասան Քեվին Սփեյսին «Let me be Frank» («Թույլ տվեք ինձ անկեղծ լինել» կամ «Թույլ տվեք ինձ լինել Ֆրենկը») վերնագրով փոքրիկ հոլովակում վերադարձել է «Խաղաքարտե տնակը» սերիալից պոլիտիկ Ֆրենկ Անդերվուդի կերպարին: Այն հայտնվել է դերասանի YouTube-ալիքում. ըստ սյուժեի, Անդերվուդը Սանտա-Կլաուսների հետ գոգնոցով կանգնած է խոհանոցում և շոուի պերսոնաժի մասին խոսում է այնպես, ինչպես իր մասին:

«Ես գիտեմ, թե ինչ եք ցանկանում: Դուք ցանկանում եք, որպեսզի ես վերադառնամ: Իհարկե, ոմանք հավատացել են ամենին և, շունչը պահած, միայն սպասում էին, որ ես ստանամ արժանվույնը: Սակայն, մենք բոլորս գիտենք, որ այն երբեք հեշտ չի լինում՝ ոչ քաղաքականության մեջ, ոչ էլ՝ կյանքում»,- հոլովակում ասում է Սփեյսին:

«Չնայած այս ողջ անհեթեթության, թշնամության, թերթային վերնագրերի, առանց դատի իմփիչմենթի... Չնայած ամենի, անգամ, իմ սեփական մահի, ես ինձ զարմանալիորեն լավ եմ զգում: Եվ, օր-օրի աճում է իմ ինքնավստահությունը նրանում, որ շուտով դուք կիմանաք ողջ ճշմարտությունը: Սպասեք... Սակայն, եթե մտածես... Առհասարակ, դուք այդպես էլ չեք տեսել, թե ինչպես եմ մահացել, այդպես չէ՞։ Եզրակաությունները կարող են այնպես խաբուսիկ լինել: Կարոտե՞լ էիք ինձ»,- նշել է դերասանը:

Հիշեցնենք, որ Քեվին Սփեյսին հեռացվել է «Խաղաթղթե տնակից» անցած տարվա աշնանը, Էնթոնի Ռեփի կողմից դերասանի դեմ սեռական ոտնձգության մեջ մեղադրանքներն առաջադրելուց հետո: Բացի այդ, Սփեյսիի կողմից սեռական բնույթի անցանկալի գործողությունների մասին հայտնել են շոուի թիմի ևս 8 անդամները: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս