loader
Քեյթ Սփեյդ. Կյանք մահից հետո

Քեյթ Սփեյդ. Կյանք մահից հետո

Օրերս, հայտնի է դարձել ամերիկացի 55-ամյա դիզայներ Քեյթ Սփեյդի մահվան մասին. նրա դին գտել են սեփական բնակարանում, ոստիկանությունը կարծում է, որ դա ինքնասպանություն է:

Քեյթ Սփեյդը ամերիկացիների ամենասիրելի դիզայներ է դարձել 90-ականներին՝ նեյլոնից պրակտիկ պայուսակների գիծ ներկայացնելով:

Սփեյդը սեփական բրենդը հիմնել է 1993 թվականին, Mademoiselle ամսագրից հեռանալուց հետո: 2007 թվականին դիզայները լքել է իր ընկերությունը, իսկ 9 տարի անց, Frances Valentine դստեր պատվին կոշիկների և աքսեսուարների նոր բրենդ է ներկայացրել:

Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի խոսքերով, Քեյթ Սփեյդը կանացի աքսեսուարներում ամերիկյան թրենդեր էր ստեղծում: «Քեյթի դիզայնները հմայիչ են և հեգնական, նա գլոբալ կայսրություն է ստեղծել, որն արտացոլում էր նրա և նրա կյանքի էությունները»,- ասել է Վինտուրը:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս