loader
Քլոե Քարդաշյանը՝ հղիության և ապագա ամուսնության մասին

Քլոե Քարդաշյանը՝ հղիության և ապագա ամուսնության մասին

Օրերս, 33-ամյա Քլոե Քարդաշյանը հյուրընկալել է Էլեն Դեջեներեսի ELLEN հայտնի շոուն և պատմել է իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Զրույցի ընթացքում Քարդաշյանը հաստատել է հղիության 7-րդ ամսում գտնվելու լուրը և պատրաստվում է ապագա որդուն կոչել նրա հոր՝ 26-ամյա բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնի անունով:

«Եթե նա տղա է, ապա ես կընտրեմ Թրիստան-կրտսեր անունը: Դստեր համար ընտրությունն ավելի լայն է, անգամ չգիտեմ, թե ինչ անուն ընտրել: Ցանկանում եմ, որպեսզի այն սկսվի «Կ» կամ «Տ» տառով»,- ասել է Քլոեն:

Ամուսնության մասին հարցին նա պատասխանել է, որ նրան Թրիստանի հետ քննարկել են այս թեման, և ավելացրել է, որ տեղի կունենա այն, ինչ պետք է տեղի ունենա: Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է տանում հղիությունը և խոստովանել է, որ մաքսիմալ երկար ժամանակ չի կրել ապագա մայրիկների համար հագուստը:

«Առաջին եռամսյակը դժվար էր: Սկզբում, դեռ ոչ ոք չգիտի, որ դու հղի ես, և դու քեզ զգում ես շատ անհարմար: Հենց մարդիկ իմանում են այդ մասին, բոլոր անհարմարությունները կկոմպենսացվեն»,- ասել է ռեալիթի-շոուի աստղը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս