loader
LC4 կուլտային շեզլոնգը 90 տարեկան է

LC4 կուլտային շեզլոնգը 90 տարեկան է

Դիզայնի կուլտային առարկաների հետևում հաճախ թաքնվում է մեծ աշխատանքը, բարդ տեխնիկական լուծումներն ու կոմերցիոն անհաջողությունները: Այսպիսինն է նաև LC4 հանրահայտ շեզլոնգի անսովոր պատմությունը: LC4 անվան մեջ թաքնված են հռչակավոր ճարտարապետ Լը Կորբյուզյեի (Le Corbusier) անվան տառերը: Սակայն, այս առարկայի ստեղծմանը մասնակցել են նաև ֆրանսիացի դիզայներներ Շառլոտա Պերիանը (Charlotte Perriand) և Պիեռ Ժաներեն (Pierre Jeanneret): LC շարքի այլ ներկայացուցիչների հետ միասին, շեզլոնգը 1928 թվականին նախագծվել է Լը Կորբյուզյեի նախագծով Church վիլլայի համար (Վիլ-դ'Ավրե, Ֆրանսիա): Ցուցադրությունից մեկ տարի անց, Փարիզում «Աշնանային սալոնների համայնքը» (Salon d’Autumne) ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրությունից հետո, «թուլանալու համար մեքենա» (machine a repos) անվանակոչված բազմոցը հայտնի է դարձել ողջ աշխարհում: LC4-ի մոդեռնիստական կլորավուն կոնստրուկցիան թույլ է տալիս օգտատիրոջը այն ֆիքսել ցանկացած դիրքում. բազմոցի վերին հատվածը, գրեթե, ցանկացած թեքություն է ընդունում: Առարկան ենթարկվում է մաքուր ֆունկցիոնալ դիզայնի գլխավոր սկզբունքին՝ էրգոնոմիկային, կահույքը ծառայում է որպես մարդու մարմնի շարունակություն: Շառլոտա Պերիանը ռացիոնալ մոտեցում էր հետապնդում, իսկ LC4 օբյեկտը մաքուր ձևի և բացարձակ հարմարավետության հիմն է դարձել: Սակայն, նախագծման ընթացքում հիմքն անսպասելի խնդիր է դարձել: Պատասխանն եկել է ինքնաթիռաշինության սեկտորից. լաքային մետաղից պրոֆիլը պատահական գտնվել է ավիացիոն ապրանքաների կատալոգում: Այսպես, օբյեկտը «H» տառի տեսքով  իր անփոփոխ լակոնիկ հիմքն է ստացել:

Ըստ լեգենդի, Լը Կորբյուզյեն գլխում պահել էր չիբուխով և ոտքերը վերև հանած հանգստացող քովբոյին, իսկ Շառլոտան Պերիանը պատկերացնում էր գլխի տակ պարկը դրած արժավի ժամանակ հանգստացող զինվորին: 1964 թվականի հոկտեմբերից շեզլոնգի արտադրման էքսկլյուզիվ իրավունքները պատկանում են Cassina իտալական ֆաբրիկային: Հենց LC4-ից է սկսվել ապրանքանիշի I Maestri հանրահայտ շարքը, որում ընդգրկված են նաև 20-րդ դարի այլ կուլտային իկոնաները: Սակայն , ճանաչված բեսթսելլերը վերապրել է ամենածանր ժամանակները. 1930 թվականին Thonet ֆաբրիկան օբյեկտը արտադրության է հանել, և այս առաջին փորձը կոմերցիոն հաջողություն չի ունեցել: LC4-ի հետագա ճակատագիրը քաջ հայտնի է. բացարձակ հաջողությունն ու դիզայնի բազմաթիվ թանգարաններում տեղ գտնելն այն VIP-առարկա են դարձրել: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս