loader
Մահացել է Microsoft-ի համահիմնադիրը

Մահացել է Microsoft-ի համահիմնադիրը

ԱՄՆ-ում 65 տարեկանում կյանքից հեռացել է Microsoft ընկերության համահիմնադիր Փոլ Ալենը: Մահվան պատճառը նեհոջինյան լիմֆոման է. հոկտեմբերի սկզբին Ալենը ասում էր, որ նրա մոտ կրկին քաղցկեղ են ախտորոշել, իսկ մինչ այդ նա հիվանդության դեմ պայքարել է 2009 թվականին:

Փոլ Ալենը ծնվել է 1953 թվականին, դպրոցում ծանոթացել է Բիլ Գեյթսի հետ, և 1975 թվականին հիմնել են Microsoft ընկերությունը, որում Ալենը ստացել է բաժնետոմսերի 36%-ը, Գեյթսը՝ 64%-ը:

1982 թվականին Ալենի մոտ առաջին անգամ քաղցկեղ են ախտորոշել, որի կապակցությամբ նա հեռացել է ընկերությունից. այն ժամանակ նրան հաջողվել է հիվանդությանը հաղթահարել ընդամենը 8 ամսում:

«Իմ սիրտը կոտրված է ամենահին ու ամենաթակ ընկերներից մեկի կորստի առթիվ: Առանց նրա մենք չէինք ունենա անհատական համակարգիչներ»,- հայտարարել է Բիլ Գեյթսը:

Microsoft-ից հեռանալուց հետո, Ալենը ներդնում էի տեխնոլոգիական ընկերությունների, գիտության և սպորտի զարգացման մեջ: 2004 թվականին Ալենի անմիջական մասնակցությամբ կառուցված SpaceShipOne տիեզերանավը առաջին մասնավոր նավն է եղել, որը մարդուն բարեհաջող սուբօրբիտալ տարածք է հանել: »

Փոլ Ալենը միլիարդատեր է դարձել 37 տարեկանում՝ 1990 թվականին. 2018 թվականի հոկտեմբերի 16-ի դրությամբ, Forbes-ը նրա կարողությունը 20,3 մլրդ դոլար է գնահատել: Իր ողջ կյանքի ընթացքում նա ավելի քան 2 մլրդ դոլար է ծախսել բարեգործությանն ու հետազոտություններին, որոնք կապված են կլիմայի փոփոխության խնդիրների և Էբոլայի համաճարակի հետ:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս