loader
Մարիա Մենունոսը և Քևին Անդերգարոն ամուսնացել են ուղիղ եթերում

Մարիա Մենունոսը և Քևին Անդերգարոն ամուսնացել են ուղիղ եթերում

39-ամյա Մարիա Մենունոսը և ռեժիսոր, պրոդյուսեր Քևին Անդերգարոն ամուսնացել են, և դա տեղի է ունեցել Ամանորին ուղիղ եթերում: Հարսնացուն նյույորքյան Թայմս-սքվերում ուղիղ եթեր է վարել, սակայն ամենակարևոր պահին, երբ անհրաժեշտ էր փոխանակվել մատանիներով, նա վայր է դրել բարձրախոսը:

«Լավ նորություններ մայրիկիս համար: Այսօր մենք կամուսնանանք Թայմս-սքվերում: Ես կլինեմ ամենասառած, սակայն երջանիկ հարսնացուն»,- Instagram-ում լուրն անոնսավորել է հաղորդավարուհին:

Հարսնացուն սպիտակ զգեստով հանդես է եկել փողոցային հանրության առջև:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Մենունոսն ամուսնության առաջարկը, նույնպես, ուղիղ եթերում է ստացել, երբ Անդերգարոյի հետ եկել է The Howard Stern Show-ի նկարահանմանը. Մարիան և Քևինը միասին են 20 տարի: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս