loader
Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրկին աճել է 

Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրկին աճել է 

CNN Money-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունում երկօրյա ցուցմունքներ տալուց հետո, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն աճել է 3 մլրդ դոլարով: Ցուկերբերգը, ընդհանուր առմամբ, լսումներում մոտ 10 ժամ է անցկացրել:

Սոցցանցի հիմնադրի ելույթից հետո, Facebook-ի բաժնետոմսերն աճել են 4,5%-ով. նա իր ընկերության 401,4 մլն բաժնետոմսերի բաժնետերն է, և նրա կարողությունը 66 մլրդ դոլար է կազմում: Facebook-ի շուկայական արժեքն աճել է 23 մլրդ դոլարով: Այնուամենայնիվ, պլատֆորմի բաժնետոմսերը դեռևս չեն վերադարձել իրենց նախկին մակարդակին, ինչը Facebook-ին տվյալ պահին ամենա ոչ եկամտաբեր  տեխնիկական ընկերություն է դարձնում: Cambridge Analytica անձնական տվյալների արտահոսքի սկանդալից հետո, Facebook-ի արժեքը 3 օրվա ընթացքում ընկել է 60 մլրդ դոլարով: Սկանդալից հետո, Ցուկերբերգի կարողությունն ընկել է 6 մլրդ դոլարով: Իր հերթին, CNBC ամերիկյան բիզնես-հեռուստաալիքը հայտարարել է, որ Facebook-ը դեռևս 2012 թվականին կանխատեսել է իր օգտատերերիտվյալների հնարավոր արտահոսքերը:

Այդ մասին ընկերության ներկայացուցիչները պոտենցիալ ներդրողներին զգուշացնում էին բաժնետոմսերի հանրային առաջին վաճառքի (IPO) համար փաստաթղթերի հանձնման ժամանակ: Facebook-ի օգտատերերի տեղեկատվության արտահոսքի հնարավոր պատճառների թվում էին երրորդ անձանց ապօրինի գործողությունները, տեխնիկական անսարքությունները, ծրագրային ապահովման աշխատանքում խափանումները և աշխատակիցների ու մշակողների սխալները: Ներդրողներին նաև զգուշացրել էին այն մասին, որ արտահոսքը կարող է պետկառույցների կողմից ստուգումների հանգեցնել և փչացնել պլատֆորմի հեղինակությունը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս