loader

#MeAndMyPeekaboo. Քիմ Քարդշայանը՝ Fendi-ի նոր գովազդային արշավում (տեսանյութ)

Fendi-ն ներկայացրել է իր #MeAndMyPeekaboo արշավի երկրորդ մասը, որը նվիրված է Peekaboo կուլտային պայուսակի 10-ամյակին: Լուսանկարների և տեսահոլովակի հերոսուհիներից են Քիմ Քարդաշյանը, Քրիս Ջեները, Նորթ Ուեսթը:

Որպես սաունդթրեք, հոլովակի համար ընտրվել է Քանյե Ուեսթի «Love Lockdown» թրեքը, իսկ լուսանկարներին Քարդաշյան-Ջեներները հանդես են եկել արևային խոտի ֆոնին: Արշավի հիմնական նպատակը ընտանիքի գաղափարի արտացոլումն է, որը կապված է Fendi-ի հետ: #MeAndMyPeekaboo-ի առաջին մասում նկարահանվել են Ֆենդի ընտանիքի կանայք՝ նորաձևության տան տղամարդկանց, մանկական և աքսեսուարային գծի պատասխանատու Սիլվիա Վենտուրինի Ֆենդին, նրա դստրեր Դելֆինա Դելեթրե Ֆենդին և Լեոնետա Լուչիանո Ֆենդին:

«Ընտանիքի կոնցեպտն իր մեջ կարող է բազմաթիվ ասպեկտներ ներառել, և մենք ցանկացել ենք հետազոտել նրանցից յուրաքանչյուրը՝ ցուցադրելով ավելի անձնական ու ցանկալին, քանի որ Peekaboo պայուսակի և կնոջ միջև, ով այն կրում է, նույնպես հատուկ հարաբերություններ են ստեղծվում»,- ասել է Fendi-ի գլխավոր տնօրեն Սերժ Բրունշվիգը:

Քարդաշյանից բացի, արշավի նկարահանմանը մասնակցել են նաև բրիտանացի դերասան Յուեն ՄակԳրեգորի դստրերը՝ դերասանուհի և լուսանկարիչ Կլարան և երգերի հեղինակ Էսթերը:  

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս