loader
Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը. Նատալիա Օրեյրո

Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը. Նատալիա Օրեյրո

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն անհամբեր սպասում է հայ ունկնդրի հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:

Շրջագայության ընթացքում երգչուհին հանդես կգա 16 քաղաքներում և, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր համերգին կներկայացվեն 22 երգեր:

Օրեյրոն հայաստանյան բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմը հագեցած կլինի էկրաններով, որոնց վրա կցուցադրվեն հատուկ այս շոուի համար ստեղծված տեսապատկերներ: Համերգի ընթացքում Օրեյրոն վեց անգամ փոխելու է հագուստը: Նա հանդես է գալու գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է իր գալակտիկան և փնտրում մեկ այլ գալակտիկա, որտեղ արև կա: Այսպես, նա իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այստեղ: Կներկայացվեն երգեր Օրեյրոյի երեք սկավառակներից: Հնչելու են «Cambio dolor», «Me muero de amor», «Rio de la Plata», «Tu veneno», «Que digan lo que quieran», «Gitano Corazón», «Estamos todos solos», «Valor», «United by love» և այլ գործեր:

«Լինելով ուրուգվայցի՝ ես մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը»,- նշել է Նատալիա Օրեյրոն:

Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս