loader
Միլլի Բոբի Բրաունը տարօրինակ վիդեո է հրապարակել

Միլլի Բոբի Բրաունը տարօրինակ վիդեո է հրապարակել

Դերասանուհի Միլլի Բոբի Բրաունն իր Twitter-ում «Շատ տարօրինակ գործեր» սերիալի առաջին սեզոնի նկարահանումներից չհրապարակված վիդեո է հրապարակել, որում դերասանուհին համաձայնում է սափրել իր գլուխը:

Բրաունին ոգևորում են սերիալի հեղինակներ Դաֆեր եղբայրները: «Այն օրը, երբ ես սափրել եմ գլուխս, իմ կյանքի ամենաոգեշնչող պահն է դարձել: Երբ մազերիս վերջին փունջը կտրված էր, ողջ դեմքս բացվել է, և ես այլևս չկարողացա թաքնվել մազերիս հետևում: Միակ պատկերը, որը ես պատկերացնում էի, երբ մտածում էի, թե ինչպիսի տեսք կունենամ՝ «խելագար Մաքսում» Շառլիզ Թերոնն էր: Երբ ինքս ինձ տեսա հայելու մեջ և չտեսա իմ նախորդ տարբերակը, հասկացա. Այլ աղջիկներին ոգեշնչելու աշխատանք ունեմ: Արտաքինն այն չէ, ինչ ինձ կարևոր է թվում: Հոգ տանել, սիրել և ոգեշնչել՝ այս է, ինչ կարևոր եմ համարում»,- հոլովակը մեկնաբանել է դերասանուհին:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս