loader
Միշել Օբաման ներկայացրել է մեմուարների գրքի շապիկն ու թողարկման ամսաթիվը

Միշել Օբաման ներկայացրել է մեմուարների գրքի շապիկն ու թողարկման ամսաթիվը

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման հաստատել է իր «Becoming» ինքնակենսագրական գրքի թողարկման ամսաթիվը, որը նախատեսված է նոյեմբերի 13-ին: Նա նաև Twitter-ում ցուցադրել է իր «շատ անձնական» մեմուարների շապիկը:

«Դեռևս պատրաստվում եմ կիսվել ձեզ հետ «Becoming»-ով, որը լույս կտեսնի այս աշնանը, հուսով եմ, որ դուք կհորհեք կյանքիս պատմության մասին: Հավատացեք, դա կօգնի ձեզ դառնալ այն, ինչ դուք ուզում եք: Ձեր պատմությունը՝ այն է, ինչ դուք ունեք, ինչը միշտ կլինի ձեզ մոտ: Դա այն է, ինչ դուք ունեք»,- հրապարակման մեջ գրել է Օբաման:

Ինքնակենսագրականն իր պաշտոնական կայքն ունի, ուր կարելի է գրքի նախապատվեր կատարել և ծանոթանալ մեմուարների կարճ նկարագրությանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Becoming»-ը կթողարկվի 24 լեզուներով:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս