loader
Նաոմի Քեմփբելը NARS Cosmetics-ի դեմքն է դարձել

Նաոմի Քեմփբելը NARS Cosmetics-ի դեմքն է դարձել

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը դարձել է NARS Cosmetics ֆրանսիական կոսմետիկ բրենդի դեմքը: Մոդելը ապրանքանիշի հետ համագործակցելու է գալիք տարվա առաջին կեսից: Առաջին լուսանկարների հեղինակը բրենդի հիմնադիր Ֆրանսուա Նարսն է:

«Նաոմին կենդանի իկոնա է, ով նկարահանումներում ցուցադրում է իր անձի ողջ ուժը: Մենք նրա հետ ընտանիքի պես ենք, քանի որ ես նրան գիտեմ իր կարիերայի ամենասկզբից: Միշտ հիացել եմ նրանով, նրա գեղեցկությամբ և ոճով»,- պատմել է Նարսը:

Հատուկ բրիտանական Vogue-ի համար, մոդելն ընտրել է Nars-ի իր սիրելի միջոցները՝ Taj Mahal կարմրաներկերը, Translucent փշրվող դիմափոշին, Climax տուշը, 7 Deadly Sins ստվերաներկերը, Dragon Girl Velvet շուրթերի մատտ մատիտը, Mambo աչքերի ընդգժիչը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս