loader
Նինա Ագդալը բոդիեյմինգի մասին բաց նամակ է գրել

Նինա Ագդալը բոդիեյմինգի մասին բաց նամակ է գրել

Լեոնարդո Դի Կապրիոյի նախկին զուգընկերուհի, 25-ամյա դանիացի մոդել Նինա Ագդալը Twitter-ում «նորաձևության ինդուստրիայի և մամուլի» ներկայացուցիչների համար բաց նամակ է հրապարակել:

«Ես ցնցված և տխուր եմ այս ինդուստրիայի դեռևս կոպիտ իրականությամբ: Մի քանի ամիս առաջ ես համաձայնել եմ նկարահանվել ստեղծագործական թիմի հետ, որին հավատացել եմ և ուրախ էի համագործակցության համար: Երբ իմ գործակալն առանց ներողության նամակ է ստացել այն բանի մասին, որ նրանք չեն թողարկի շապիկն ու ինձ հետ նկարահանումը, քանի որ այն «չի արտացոլում իմ տաղանդը» և «նրանց շուկայի առանձնահատկությունների մեջ չի մտնում», հրատարակիչը հայտարարել է, որ իմ հայացքը չի համապատասխանում պորտֆոլիոյիս և չեմ համապատասխանում անհրաժեշտ չափի, ինչը բոլորովին այդպես չէ: Եթե որևէ մեկն ինչ-որ կերպ հետաքրքրվել ինձանով, ապա գիտի, որ մարմինն այնպիսինը չէ, ինչպես շարքային մոդելների մոտ՝ ես ատլետիկ կազմվածք և առողջ մարդու ֆորմաներ ունեմ»,- ասվում է նամակի սկզբում:

Այնուհետև Ագդալը նշում է, որ իր կազմվածքն այնպես է ընդունում, ինչպիսին այն կա, և մարզադահլիճում մարզվում է միայն այն բանի համար, որպեսզի ուժեղ լինի և առողջ մտածի: Նա հպարտ է, որ հրաժարվել է անառողջ սննդավարքից, որով տառապել է 16 տարեկանում:

«Որոշել եմ հրապարակել պատկերը, որպեսզի արտահայտեմ իմ անհանգստությունն ու պահպանել խնդրի մասին խոսակցությունը, որը դիպչում է այնքան շատ մարդկանց, ոչ միայն նորաձևության ինդուստրիայում: Ձեռքբերումը նրանում է, որպեսզի միավորել կանանց և ուրախանալ նրանով, թե ինչպիսի տեսք ունեն մեր մարմինները: Եկեք իրար խրախուսելու տարբերակ գտնենք, մշտապես իրար քանդելու փոխարեն»,- առաջարկում է մոդելը:

Իր նամակը Ագդալն ավարտել է #bodyshaming #bodyimage #selfimage #dietculture #mybodyismybusiness հեշտեգերով: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս