loader
NOFILTER. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է դստերը

NOFILTER. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է դստերը

Օրերս Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տոնել են իրենց երրորդ երեխայի՝ դստեր Չիկագոյի 2-ամսյակը: Այս ընթացքում փոքրիկը հասցրել է երևալ Քայլի Ջեների հուզիչ վիդեոյում, որը նվիրված էր նրա առաջնեկի ծննդին, ինչպես նաև Քիմի Instagram-ում, սակայն ամեն անգամ Չիկագոյի դեմքը ծածկված էր: Քարդաշյանը վերձապես որոշել է կիսվել կրտսեր դստեր լուսանկարով, որում նա առանց ֆիլտրների ուղիղ կադրին է նայում: «Փոքրիկն առավոտյան»,- պատկերը գրառել է Քիմը: Հիշեցնենք, որ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը նաև 4-ամյա դուստր Նորթին և 2-ամյա որդի Սեյնթին է մեծացնում, որոնց անձամբ ծննդաբերել է մայրը: Քարդաշյանի առողջությունը թույլ չտվեց երրորդ երեխային ինքնուրույն ծննդաբերել: Իրավիճակը փրկել է սուրոգատ մայրը:

«Այո, ես նրան սուրոգատ մայր եմ անվանում, սակայն, իրականում, դա ճիշտ չէ. այս մայրությունը ուրոգատ կլիներ, եթե բժիշկները վերցնեին ամուսնուս սերմնահեղուկն ու այլ կնոջ ձվաբջիջները: Սակայն, դա մեր դեպքը չէ. Գենետիկ նյութն իմն և Քանյեինն է: Պարզապես, մեր երեխային այլ կին է ծննդաբերել»,- հարցազրույցներից մեկում ասել է Քարդաշյանը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս