loader
Panthere de Cartier-ի նոր դեմքը

Panthere de Cartier-ի նոր դեմքը

Բրիտանացի դերասանուհի Աննաբել Ուոլիսը Panthere de Cartier էլեգանտ կանացի ժամացույցների և Cartier ֆրանսիական ոսկերչական տան համանուն հավաքածուի նոր դեմքն է դարձել: Cartier-ը դերասանուհուն «աշխարհի մարդ» է անվանել և նշել է նորի հանդեպ նրա անկախության ու բաց լինելու մասին: Բացի հարազատ անգլերենից, դերասանուհին տիրապետում է պորտուգալերենին, իսպաներենին և ֆրանսերենին: Նրա ուժեղ բնավորությունը, անվախ ոգին և ինքնարտահայտման ծարավն արտացոլում են ապրանքանիշի խորհրդանիշ հովազին:

«Կարծում եմ, որ Panthere de Cartier-ն արտացոլում են ուժն ու էներգիան, որն ինձ որպես կին է խորհրդանշում»,- ասել է Ուոլիսը: Այս տարվա հունիսին դերասանուհին կնկարահանվի Panthere ժամացույցներին նվիրված digital-արշավում, որոնց հեղինակը կլինի կալիֆոռնիացի ռեժիսոր Կաս Բերդը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս