loader
Պատրիկ Դեմարշելյեն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

Պատրիկ Դեմարշելյեն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ

The Boston Globe-ը հայտնում է, որ մի քանի մոդելներ հանրահայտ լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: «Մարդիկ ստում են և պատմություններ են պատմում: Սա ծիծաղելի է»,- մեղադրանքներին պատասխանել է 74-ամյա Դեմարշելյեն:

Իր հերթին, Conde Nast-ը պաշտոնական հայտարարություն է հրապարակել. «Մենք տեղեկացրեցինք Պատրիկին, որ նրա հետ չենք համագործակցելու կանխատեսվող ապագայում»: Որոշումը կապված է Conde Nast-ի սեռական ոտնձգությունների դեմ պայքարի նոր միջազգային կոդեքսով:

Հիշեցնենք, որ Պատրիկ Դեմարշելյեն բազում տարիներ համագործակցել է Vogue, Harper’s Bazaar և Elle ամսագրերի հետ. Vogue, Glamour, GQ, Conde Nast Traveller, Tatler և Allure ամսագրերը մտնում են Conde Nast հրատարակչատան կազմի մեջ:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս