loader
Ռալֆ Լորենն արժանացել է Բրիտանական կայսրության կոմանդոր-ասպետի կոչմանը

Ռալֆ Լորենն արժանացել է Բրիտանական կայսրության կոմանդոր-ասպետի կոչմանը

Ամերիկացի դիզայներ, գործարար և ֆիլանտրոպ Ռալֆ Լորենն արժանացել է Բրիտանական կայսրության կոմանդոր-ասպետի Ամենաբարձրյալ շքանշանին (KBE): Ասպետական պատվավոր կոչումը Լորենին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ներկայացուցչի կողմից կհանձնվի գալիք տարվա հանձնման միջոցառմանը:

«Սրտանց շնորհավորում եմ Ռալֆ Լորենին այս պարգևով, որն անցած 50 տարիներին նրա աշխատանքի և ձեռքբերումների վկայությունն է: Գրեթե կես դար, Ռալֆ Լորենը, համանուն բրենդի հիմնադիրն ու գլխավոր ոգեշնչողը, գտնվել է համաշխարհային նորաձև ինդուստրիայի և ամերիկյան ոճի ավանգարդում: Բացի այդ, առողջապահության, քաղցկեղային հետազոտությունների և ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում բուժումների հարցում նրա ներդրումը ողջ աշխարհում զգալիորեն բարելավել է մարդկանց կյանքը»,- հայտարարել է Նյու Յորքում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպաթոս և Հյուսիսային Ամերիկայում առևտրի գծով կոմիսար Էնթոնի Ֆիլիպսոնը:

Ռալդ Լորենն առաջին ամերիկացի դիզայներն է, ով արժանացել է ասպետի կոչմանը: Այս կոչմանն արժանացած այլ հռչակավոր ամերիկացիների թվում են նախկին նախագահներ Դուայթ Էյզենհաուերը, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագը, Նյու Յորքի նախկին քաղաքապետներ Մայքլ Բլումբերգը, Ռուդոլֆ Ջուլիանին, դերասանուհի Անջելինա Ջոլին, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, Micrasofti հիմնադիր, ֆիլանտրոպ Բիլ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդանմ Անժելա Արենդսը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս