loader
Ռիհաննան կոչ է արել Էմանուել Մակրոնին 200 մլն եվրո տրամադրել կրթությանը

Ռիհաննան կոչ է արել Էմանուել Մակրոնին 200 մլն եվրո տրամադրել կրթությանը

Երգչուհի Ռիհաննան սոցցանցում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Սենեգալում կրթության ոլորտում Գլոբալ համագործակցության կոնֆերանսին (GPE) մասնակցելու համար. «Շնորհակալ եմ Դաքարում GPE տնտեսական կոնֆերանսին իմ համահաղորդավարը լինելու որոշման համար: Ֆրանսիան վաղը GPE-ի 200 մլն եվրո կհանգանակի՞»:

Նախկինում Ֆրանսիայի կողմից հանգանակությունները չեն գերազանցել 17 մլն դոլարը: Նախագահի մտահղացմամբ, գումարն ավելացվել է մինչև 200 մլն եվրո: Մակրոնի Instagram-ում Ռիհաննայի հետ համատեղ լուսանկար է հայտնվել: «Երբ ես ինձ վրա եմ վերցնում պարտականություններ, ես կատարում եմ դրանք: Ռիհաննա, Ֆրանսիան միշտ պայքարելու է լավագույն կրթության համար»,- գրառել է Մակրոնը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս