loader
Ռոբերտ Ռեդֆորդը հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին

Ռոբերտ Ռեդֆորդը հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին

Entertainment Weekly-ն հայտնում է, որ դերասան Ռոբերտ Ռեդֆորդը պաշտոնապես հայտարարել է իր կարիերայի ավարտի մասին: 81-ամյա դերասանի մասնակցությամբ «Ատրճանակով ծերուկը» վերջին ֆիլմը կթոարկվի այս տարվա սեպտեմբերին:

Կինոյից հեռանալու մասին Ռեֆֆորդը խոսել է դեռևս 2016 թվականին: Կոմեդիայի էլեմենտներով կրիմինալ ժապավենի սյուժեն պատմում է ծերացող հանցագործ Ֆորեսթ Թաքերի մասին, ով իր կյանքի մեծ մասը բանկեր է կողոպտել և փախուստի է դիմել բանտերից: 80-ամյակի շեմին Թաքերը որոշում է կրկին զբաղվել «սիրելի գործով», չնայած երիտասարդ դետեկտիվի հետապնդումների և սիրող կնոջ առջև պարտավորությունների:

Ռեդֆորդի հետ միասին, ֆիլմում հանդես են եկել նաև դերասաններ Էլիզաբեթ Մոսը, Սիսի Սփեյսեքը և Քեյսի Աֆլեկը: «Չարժե խոստանալ, սակայն ես բավականին հստակ եմ որոշել վերջ տալ դերասանությանը և այս ֆիլմից հետո հանգստի անցնել, չէ որ ես դրանով եմ զբաղվում 21 տարեկանից: Կարծում եմ, բավական է: Եվ, ինչո՞ւ չավարտել ինչ-որ պոզիտիվի և ուրախի վրա»,- մեկնաբանել է Ռեդֆորդը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Ռեֆֆորդը հայտնի է հետևյալ ֆիլմերում դերակատարմամբ. «Բութչ Քեսեդին և Սանդենս Քիդը», «Խաբեբայություն», «Հռչակավոր Գեթսբին», «Նախագահական ողջ զինուժը», «Աֆրիկայից»: 1981 թվականին որպես ռեժիսոր «Սովորական մարդիկ» ֆիլմի դեբյուտային աշխատանքի համար նա արժանացել է «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս