loader
Ռոբերտ Ռեդֆորդը մտափոխվել է և չի ավարտում դերասանական կարիերան

Ռոբերտ Ռեդֆորդը մտափոխվել է և չի ավարտում դերասանական կարիերան

Օգոստոսին ամերիկացի օսկարակիր դերասան Ռոբերտ Ռեդֆորդը պաշտոնապես հայտարարել է դերասանական կարիերայի ավարտի մասին: Շուտով մեծ էկրաններին դուրս եկող «Ատրճանակով ծերուկը» կրիմինալ ժապավենը պետք է նրա դերասանական վերջին աշխատանքը լիներ: Սակայն, ֆիլմի նյույորքյան պրեմիերայի ժամանակ Ռեդֆորդը Variety ամսագրին հայտնել է, որ ափսոսում է ասածների համար:

«Դա սխալ էր: Ես պետք է դա չասեի: Եթե ես որոշեմ թոշակի անցնել, ապա պարզապես լուռ կհեռանամ դերասանական արհեստից, սակայն ես չեմ խոսի այդ մասին: Կարծում եմ, դա շատ սխալ ուշադրություն է գրավում»,- ասել է 82-ամյա դերասանը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս