loader
Սելենա Գոմեսը՝ Coach-ի նոր գովազդային արշավում

Սելենա Գոմեսը՝ Coach-ի նոր գովազդային արշավում

Սելենա Գոմեսը կրկին նկարահանվել է Coach նյույորքյան բրենդի արշավում: Այս անգամ դերասանուհի և երգչուհին, ճապոնացի մոդել և դերասանուհի Կիկո Միձուհարայի, չին դերասաններ Գուան Սյաոտունի և Թիմի Սյույեմի հետ միասին, դարձել է ապրանքանիշի աշուն-ձմեռ հավաքածուի դեմքը: Արշավի գաղափարը մշակույթների միախառնումը ցուցադրելն է, որը հատուկ է Նյու-Յորքին, և որը մշտապես ոգեշնչում է բրենդի կրեատիվ տնօրեն Ստյուարտ Վեվերսին:

Կադրերին Գոմեսը և մնացած հերոսները հանդես են եկել քաղաքի լուռ փողոցներին վինտաժային ավտոմեքենաներով: Գոմեսի ձեռքում Dreamer պայուսակի նոր մոդելն է: Նկարահանման հեղինակը Սթիվեն Մեյզելն է, դիմահարդարման պատասխանատուն՝ Փեթ ՄակԳրաթը, կրեատիվ տնօրենը՝ Ֆաբիեն Բարոնը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս