loader
«Small Fry». Սթիվ Ջոբսի դուստրը պատմել է իր հոր դաժանության և սառնության մասին

«Small Fry». Սթիվ Ջոբսի դուստրը պատմել է իր հոր դաժանության և սառնության մասին

Սթիվ Ջոբսի դուստրը՝ Լիզա Բրենան-Ջոբսը «Small Fry» («Մանրի մեկը») ինքնակենսագրություն է թողարկել, որը տպագրվել է Grove Press հրատարակչատան կողմից:

Vanity Fair ամսագիրը գրքից հատված է թողարկել, որում Բրենան-Ջոբսը պատմում է հոր հետ դժվար հարաբերությունների մասին, որոնք եղել են մանկուց: Նա գրում է, որ իր կյանքի առաջին 2 տարիները Ջոբսը հերքում էր իր հայրությունը, իսկ մայրն ապրել է նպաստով և գումար էր վաստակում հավաքարարությամբ ու մատուցողությամբ: 1980 թվականին պետությունը պահանջել է ԴՆԹ-թեսթ անցկացնել, Ջոբսի հայրությունը հաստատվել է, և այն ժամանակ նրան պարտադրել են ալիմենտներ վճարել:

The New York Times-ին տված հարցազրույցում Լիզան խոստովանել է, որ նրան վախեցրել է գրքից հրապարակված հատվածից հետո բացասական արձագանքը: Նրա խոսքերով, իր ինքնակենսագրության մեջ նա ձգտել է ստեղծել իր ընտանիքի մտածող դիմանկարը, այլ չբացահայտել հորը, ում սիրում է, չնայած ամեն ինչի: Լիզան կարծում է, որ հայրը, պարզապես, չկարողացավ զգայուն և պատասխանատու լինել: Նա ասում է, որ հասկաում է հոր արարքների պատճառները և ցանկանում է, որպեսզի ընթերցողներին նրա գրքից հիշվեն ոչ միայն նրա դաժանության և սառնության օրինակները, այլ նաև զվարճալի պատմությունները:

«Վախենում էի նրանից, սակայն զգում էի նաև զարկող, էլեկտրականացված սերը»,- իր գրքում գրում է Բրենան-Ջոբսը: Նա բացատրել է, որ, թեպետ, խոսել է իր մանկական տրավմայի մասին, սակայն հիմա ամեն ինչ կարգին է, իսկ մեմուարները նրան թույլ են տվել դնել այս պատմության վերջակետը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս