Երաժիշտ և պրոդյուսեր Ֆարել Ուիլյամսը adidas սպորտային բրենդի հետ ևս մեկ կոլաբորացիա է ներկայացրել: Solarhu հավաքածուի մեջ սպորտային կոշիկների 4 մոդել է ընդգրկվել: Կոշիկների վերին հատվածը ստեղծված է Primeknit անկար հյուսքի տեխնոլոգիայի օգնությամբ:
Ուիլյամսի խոսքերով, այս կոշիկների ստեղծմանը նրան ոգեշնչել են Արևելյան Աֆրիկայի վազորդները, ուստի որպես պրինտ նա որոշել է օգտագործել տվյալ բնակավայրի ավանդական նախշազարդերը: Մոդելները հասանելի են սև, կապույտ, սպիտակ և երկնագույնով՝ կոնտրաստային դետալներով և վառ պարաններով:
Կապսուլան արդեն վաճառքում է. մեկ զույգի արժեքը 250 դոլար է: