loader

Սրբուկի եվրատեսիլյան երգը Youtube-ում մոտ 3 միլիոն դիտում է հավաքել

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Սրբուկի «Walking out» երգը բավականին կարճ ժամանակահատվածում Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել:

«Ես ու իմ եվրատեսիլյան թիմը մեծ անհամբերությամբ սպասում էինք Youtube-ում 1.000.000 դիտելիության ցուցանիշին։ Ու աննկարագրելի էր մեր ուրախությունը, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում տեսանք, թե ինչպես «Walking Out» երգը սիրվեց, տարածվեց, կտրեց մայրցամաքներ։ 

Կրկնակի զարմանալի էր, երբ 1.000.000 -ից հետո շուրջ մեկ ժամվա ընթացքում ցուցանիշը հասավ 2.500.000-ի և շարունակում է սրընթաց աճել։ Մենք արդեն դիմել ենք «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքին, որպեսզի հասկանանք արդյոք որևէ խնդիր կա թաքնված արագ աճող ցուցանիշի հետևում, թե՝ ոչ։ 

Նորությունների մասին անպայման կտեղեկացնեմ։ 

Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք»։

«Walking Out» երգի բառերի հեղինակը Գարիկ Պապոյանն է: Հոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:

Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս