loader
Թիմոտի Շալամեն՝ i-D ամսագրի համար

Թիմոտի Շալամեն՝ i-D ամսագրի համար

Դերասան Թիմոտի Շալամեն դարձել է i-D ամսագրի նոր համարի շապիկի հերոսը: Նկարահանման հեղինակը հայտնի լուսանկարիչ Մարիո Սորենտին է: Կադրերում դերասանը հանդես է եկել Gucci, Raf Simons, Saint Laurent, Givenchy, Alexander McQueen և Maison Margiela բրենդերի հագուստով:

Հարցազրույցի հեղինակը բրիտանացի երաժիշտ Հարրի Սթայլզն է: Նրանք խոսել են վերջերս ամերիկյան վարձույթում հայտնված «Գեղեցիկ տղան» դրամայի մասին, որում Շալամեն մարմնավորել է թմրակախվածության հետ պայքարող տղային, ինչպես նաև «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմի դեղձով հատվածի, դերասանի և երաժիշտի աշխատանքի միջև տարբերության, սոցցանցերի ազդեցության, սիրելի երաժշտության և «Փոքրիկ կանայք» ֆիլմի նոր էկրանավորման մեջ մասնակցելու մասին:

Բացի այդ, Սթայլզի այն հարցին, թե ինչ կընտրեր դերասանը, եթե հնարավորություն ունենար լսել միայն մեկ երգ, դիտել մեկ ֆիլմ, կարդալ մեկ գիրք և խոսել մեկ մարդու հետ, Շալամեն պատասխանել է, որ երգը կլինի Kid Cudi- «Rain», ֆիլմը՝ «Ոստքերը թուլացնող սերը», գիրքը՝ «Անհանգստի գիրքը»: Այն միակի մասին, ում հետ կցանկանար խոսել, դերասանը գերադասեց գաղտնի թողնել:

Ամբողջական հարցազրույցն այստեղ
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս