loader
Թոմ Ֆորդը վեգան է դարձել և մտածում է հրաժարվել մորթուց

Թոմ Ֆորդը վեգան է դարձել և մտածում է հրաժարվել մորթուց

WWD-ն հրապարակել է Tom Ford բրենդի հիմնադիր և դիզայներ Թոմ Ֆորդի հետ հարցազրույցը:

«Ես վեգան եմ դարձել մոտ մեկ տարի առաջ: Երբ ես առողջության տեսակետից մտածում եմ, թե ինչպես է արտադրվում մեր մսի և կենդանական ծագմամբ մթերքների մեծ մասը, ես հասկանում եմ, որ այլևս չպետք է դա ուտեմ»,- մորթու հանդեպ դիզայների վերաբերմունքի մասին հարցին պատասխանել է Ֆորդը:

«Ես պատրաստ չեմ ամբողջությամբ հրաժարվել մորթուց: Հիմա, այնուամենայնիվ, ես իմ հավաքածուներում կրճատել եմ մորթե արտադրանքի քանակը»,- նշել է դիզայները:

Ֆորդը որոշել է վեգան դառնալ PETA-ի (Հանուն կենդանիների հետ էթիկական վերաբերմունքի շարժում) ակտիվիստուհու հարձակումից հետո. կինը դիզայների հագուստին տոմատի հյութ էր նետել:

Ամբողջական հարցազրույցն այստեղ։ 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս