loader
Վախճանվել է LVMH ընկերության համահիմնադիր Ալեն Շեվալյեն

Վախճանվել է LVMH ընկերության համահիմնադիր Ալեն Շեվալյեն

Ֆրանսիական Մեժեվի քաղաքի իր առանձնատանը մահացել է LVMH ընկերության համահիմնադիր Ալեն Շեվալյեն: 87-ամյա գործարարի մահվան մասին պաշտոնապես հայտարարություն է արել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. «Նա իր ինտելեկտն ու տաղանդն ուղղել է ինդուստրիային ծառայելու՝ Ֆրանսիային, իր տեսլականով և հաստատակամությամբ, լյուքսի ոլորտում առաջին հորիզոնականն ապահովելով»:

Հիշեցնենք, որ 1987 թվականին Շեվալիեն և Անրի Ռակամյեն ստեղծել են LVMH կոնգլոմերատը՝ Moet Hennessy և Louis Vuitton ընկերությունները միավորելով: Այսօր, LVMH-ը մի շարք լյուքսային ընկերությունների սեփականատեր է՝ Celine, Kenzo, Fendi, Guerlain, Marc Jacobs, Gvenchy, Chaumet, Veuve Cliquot: Ընկերությունը ղեկավարում է Բեռնար Առնոն: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս