loader
Վախճանվել է Զոմբի Բոյը

Վախճանվել է Զոմբի Բոյը

CBC-ը հայտնել է, որ Մոնրեալում օգոստոսի 1-ին վախճանվել է որպես Զոմբի Բոյ (Zombie Boy) հայտնի մոդել Ռիկ Ջենեստը: Ոստիկանությունը հայտնում է, որ մահվան պատճառն ինքնասպանությունն է: Ջենեստի մահն իր Twitter-ում հաստատել է նաև Լեդի Գագան, ում «Born This Way» տեսահոլովակում 2011 թվականին նկարահանվել է մոդելը:

«Իմ ընկեր Ռիկ Ջենեստի, Զոմբի Բոյի մահը դատարկել է ինձ: Մենք պետք է ավելի շատ ջանքեր թափենք, որպեսզի փոխենք արվեստը, առաջին պլան հանենք հոգեբանական առողջությունը և վերացնենք միտքան այն բանի մասին, որ չենք կարող խոսել այդ մասին: Եթե դուք տառապում եք, ապա արդեն այսօր զանգահարեք ձեր ընկերներին կամ ընտանիքին: Մենք պետք է պահպանենք միմյանց»,- գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Ռիկ Ջենեստը 2 անգամ ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես մարմնին ամենաշատ քանակությամբ ոսկոր- և միջատ-դաջվածքների կրողը՝ 139 և 176: Դաջվածքներից շատերն արվել են Ֆրենկ Լյուիսի կողմից: Զոմբի Բոյը նկարահանվել է Thierry Mugler-ի և Rocawear-ի արշավներում, համագործակցել է Vogue Hommes-ի և GQ-ի հետ, Կիանու Ռիվզի հետ հանդես է եկել «47 ռոնիններ» ֆիլմում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս