loader
W Magazine. Լիլի-Ռոուզ Դեպի ընկերական ֆոտոնկարահանումը

W Magazine. Լիլի-Ռոուզ Դեպի ընկերական ֆոտոնկարահանումը

W Magazine ամսագիրը հրապարակել է Լիլի-Ռոուզ Դեպի հետ լուսանկարիչ Լյուկ Գլիֆորդի ընկերական նկարահանումը: Լուսանկարիչն ու մոդելը կրկնել են Ռոուզ Դեպի մոր՝ Վանեսա Պարադիի հետ 1992 թվականի հայտնի լուսանկարների կոնցեպտը:

Լյուկն ու Լիլի-Ռոուզը ծանոթացել են 2 տարի առաջ, և այդ պահից ընկերություն են անում՝ լուսանկարներով փոխանակվելով և ընդհանուր նախագիծ ստեղծելով: Մոդելը հանդես է եկել շորտերով և սրաքիթ կոշիկներով, շոկոլադե գույնի կեղծամով: «Եղել ենք միայն մենք երկուսով և մեր ընկեր Ուոլքերը՝ ոչ մի թիմ կամ այլ որևէ բան: Սա բացարձակապես Լիլիի համար անձնական նախագիծ է: Մենք գնացինք և գնեցինք կեղծամը,՝ մի քանի տարի առաջ արված նրա մոր նկարահանմամբ ոգեշնչվելով, և մի քանի օր ենք անցկացրել, նրա տանը լուսանկարվելով և ժամանակ անցկացնելով»,- նկարահանումը մեկնաբանել է Գլիֆորդը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս