loader
Մթերքներ, որոնք չի կարելի կրկնակի ջերմամշակման ենթարկել

Մթերքներ, որոնք չի կարելի կրկնակի ջերմամշակման ենթարկել

 

1. Սպանախ: Հաճախ սպանախը շոգեխաշում են թթվասերի մեջ և մատուցում` որպես խավարտ: Իսկ այ երկրորդ անգամ տաքացնել այն խորհուրդ չի տրվում. նման դեպքում դրա օգտակարության մասին խոսելն անգամ ավելորդ է: Ավելի լավ է այն օգտագործել որպես սառը սոուս:

2. Հավ: Անյուղ հավի միսը հեշտ յուրացվող սպիտակուցների աղբյուր է, իսկ այ կրկնակի ջերմային մշակման դեպքում այն փոխում է կառուցվածքը և կարող է խախտել մարսողության պրոցեսը: Այդ պատճառով ավելացած հավի ֆիլեն կարելի է օգտագործել աղցանի մեջ, իսկ տապակած հավից ավելի լավ է սենդվիչ սարքել:

3. Սունկ: Սունկը հարուստ է սպիտակուցներով: Նրանք, ովքեր սննդի մեջ սահմանափակում են միսը, սունկն ուղղակի անհրաժեշտություն է: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ կրկնակի ջերմամշակման դեպքում սպիտակուցը ձևափոխվում է, նվազում են նրա օգտակարությունն ու սննդարարությունը: Ուստի արդեն շոգեխաշած սունկն ավելացրեք տաք մակարոնին կամ օգտագործեք աղցանի մեջ:

4. Ձու: Կրկնակի ջերմամշակված ձվի մեջ մի շարք վտանգավոր միակցություններ են գոյանում, որոնք թունավորում են օրգանիզմը: Եփած ձվերն ավելի լավ է օգտագործել սալաթի կամ բուտերբրոդների մեջ:

5. Կարտոֆիլ: Կրկնակի ջերմամշակումից հետո կարտոֆիլը կորցնում է իր համային որակները: Կարտոֆիլի մեջ եղած օսլան այս դեպքում վերածվում է թույնի: Արդեն եփած կարտոֆիլը կարելի է ավելացնել աղցանին, իսկ ահա տապակած կարտոֆիլն ուտեստ է միայն մեկ անգամվա համար:

6. Նեխուր: Ցածր կալորիականությամբ այս մթերքում եղած օգտակար նյութերը կրկնակի տաքացնելու դեպքում վերածվում են կանցերոգենների, այդ իսկ պատճառով նեխուրով դիետիկ ապուրներն ավելի լավ է եփել մեկ անգամվա համար կամ օգտագործել սառը վիճակում:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս