loader
Նախաճաշ. Տապակած պղպեղով աղցան

Նախաճաշ. Տապակած պղպեղով աղցան

Պատրաստման եղանակը՝

Կծու և քաղցր պղպեղների սերմերը հեռացնել, երկար շերտերով կտրատել: Պղպեղը տապակել բուսայուղի չափաբաժնի կեսով, մնացած կեսին խառնել քացախը, մանրացրած ռեհանը, սխտորը, աղն ու պղպեղը: Ստացված խառնուրդը լցնել տապակած պղպեղի վրա և թողնել 1-2 ժամ: Մատուցել սառը վիճակում ձիթապտղի հետ:

Բաղադրիչները՝

կանաչ կծու պղպեղ - 1 հատ

քաղցր պղպեղ - 3 հատ

ձիթայուղ - 100 մլ

սպիտակ գինու քացախ - 1 թգ

ռեհան

սխտոր - 3 պճեղ

աղ, սև պղպեղ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս