loader
Օրվա բաղադրատոմսը. Հավի թոքով և պանրով պաշտետ

Օրվա բաղադրատոմսը. Հավի թոքով և պանրով պաշտետ

Պատրաստման եղանակը՝

Ջուրն ու ժելատինը լցնել կաթսայի մեջ և թողնել 1 ժամ մնա: Կանաչին, սոխն ու լոլիկը մանր կտրատել, գազարը երիչով անցկացնել: Ձիթայուղի մեջ տապակել կտրատված սոխը, ապա ավելացնել հավի թոքը, աղը, պղպեղները և տապակել ևս 10-15 րոպե: Ժելատինով կաթսան դնել թույլ կրակի վրա, հասցնել եռման աստիճանի (բայց չեռացնել), հանել կրակ վրայից և թողնել, որ մի փոքր սառչի:

Պատրաստի թոքը աղալ, վրան ավելացնել քերիչով անցկացրած գազարը, ժելատինի կեսը և խառնել: Առանձին ամանի մեջ խառնել քերած պանիրը, լոլիկը, մնացած ժելատինն ու կանաչին: Թոքի խճողակի կեսը լցնել ձևամանի մեջ, հարթեցնել, վրան դնել պանրային զանգվածը և կրկին հարթեցնել: Պանրային զանգվածի վրա դնել  թոքի խճողակի մնացած մասը, հարթեցնել և ձևամանը տեղափոխել սառնարան: Մատուցել 5-6 ժամից:

Բաղադրիչներեր՝

հավի թոք - 500գր

պանիր քերած - 300գր

ժելատին - 10գր

լոլիկ - 150գր

գազար - 150գր

սոխ - 150գր

ջուր - 150մլ

աղ

կարմիր և սև պղպեղ

կանաչի

ձիթայուղ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս