loader
Օրվա բաղադրատոմսը. Իտալական կարկանդակ

Օրվա բաղադրատոմսը. Իտալական կարկանդակ

Պատրաստման եղանակը՝

Ալյուրը մաղել, մի պտղունց աղ ցանել, ավելացնել ձիթայուղ ու այնքան ջուր, որ ստացվի փափուկ խմոր: Խմորը բաժանել տասներկու մասի, թողնել մեկ ժամ: Սպանախը լվանալ, կտրատել, աղ ցանել, շոգեխաշել: Հացը թրջել կաթի մեջ, քամել, երկու ձու հարել, խառնել հացին և ավելացնել 3 ճաշի գդալ պանիր: Զանգվածը խառնել սպանախին: Միջուկի վրա աղ ու պղպեղ ցանել: Վերցնել խմորի մի գունդը, բարակ բացել, փռել տապակի մեջ այնպես, որ եզրերը մի փոքր կախվեն տապակից: Բուսայուղ քսել, դնել  խմորի երկրորդ շերտը, կրկնել: Վեց շերտ դնելուց հետո տեղադրել միջուկը: Սպանախի վրա փոսեր անել, ամեն փոսի մեջ մի կտոր կարագ դնել և կոտրել մնացած վեց ձուն: Կարելի է ձվերը նախապես խաշել, այդպես ավելի գեղեցիկ է ստացվում: Սպանախը ծածկել խմորի  մնացած վեց շերտերով, ամեն մեկին ձեթ քսելով: Վերջին շերտի եզրերն ամրացնել, պատառաքաղով ծակծկել կարկանդակը և դնել տաք ջեռոցի մեջ: Մատուցվում է թե տաք, թե սառը վիճակում:

Բաղադրիչները՝

Խմոր

ալյուր - 500 գրամ

ձիթայուղ - 2 ճգ

աղ

Միջուկ

սպանախ - 1 կգ

սուսամբար - 1 թգ

հաց - 1 կտոր

կաթ - 100 մլ

պանիր - 500 գրամ

կարագ - 50 գրամ

ձու - 8 հատ

աղ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս