loader
Օրվա բաղադրատոմսը. Ձուկը՝ բանջարեղենով

Օրվա բաղադրատոմսը. Ձուկը՝ բանջարեղենով

Պատրաստման եղանակը՝

Բուսական յուղի մեջ տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը: Ձկան վրա ցանել աղ և կիտրոնի հյութ և ավելացնել սոխառածին: Վրան լցնել գինին և կտրատած կանաչին, ծածկել կափարիչով և եփել 10-15 րոպե:

Առանձին թավայի մեջ բարակ օղակներով կտրատել քաղցր պղպեղը և տապակել քիչ քանակությամբ բուսայուղի մեջ: 10 րոպե հետո ավելացնել մանր կտրատած վարունգը և եփել ևս 5 րոպե, հետո՝ լոլիկը: Համեմել աղով և սև պղպեղով: Երբ բանջարեղենը եփվի, լցնել ձկան վրա, ծածկել կափարիչով և եփել 5 րոպե մարմանդ կրակի վրա: Մատուցել կարտոֆիլի հետ, տաք վիճակում: 

Բաղադրիչներ՝

ձուկ - 500 գր

կիտրոնի հյութ- 2 ճաշի գդալ

բուսական յուղ- 2 ճաշի գդալ

սոխ- 1 գլուխ

սխտոր- 1 պճեղ 

սպիտակ գինի- 1 փոքր բաժակ

կտրատած կանաչի- 2 ճաշի գդալ

թարմ վարունգ- 250 գր 

լոլիկ- 250 գր 

քաղցր պղպեղ- 250 գր 

աղ, սև պղպեղ

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս