loader
 Օրվա բաղադրատոմսը. Ձուկը նռան հյութով և կոնյակով

Օրվա բաղադրատոմսը. Ձուկը նռան հյութով և կոնյակով

Պատրաստման եղանակը՝

Սիգը փշահան անել՝ պահպանելով ամբողջական տեսքը: Համեմել աղով, պղպեղով և զեյթունի բուսայուղով:

Համեմն ու կանաչ սոխը կարագով  տապակել, ավելացնել կոնյակն ու կրակի վրայից վերցնել: Այս տապակած հյութը լցնել ձկան փորի մեջ, իսկ վրան էլ լցնել նռան հյութը: Դնել ջեռոցը, եփել 2000-ի տակ՝ 30 րոպե: Եփվելուց հետո ձուկը դնել մի կողմ ու պատրաստել խյուսը:

Խյուս՝

Քամած կիտրոնի հյութին խառնել ընկույզը և հարիչով խփել՝ վրան ավելացնելով եփված ձկան հյութը:

Խյուսը պատրաստելուց հետո ձուկը դնել առանձին տարայում, խյուսը լցնել վրան ու արդեն պատրաստի ուտեստը  դնել սառնարանը:Մատուցել մի քանի ժամից :

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս