loader
Օրվա բաղադրատոմսը. Նարինջի սոուսով հավով փլավ

Օրվա բաղադրատոմսը. Նարինջի սոուսով հավով փլավ

Պատրաստման եղասնակը՝

Տապակել կիսախաշ հավը:

Սոուս. Նարնջի կեղևը բարակ և երկար շերտերով քերել, եռացնել, իսկ ջուրը թափել: Գազարը քերել, տապակել 1 ճգ. յուղով, ավելացնել նարնջի կեղևը, ջուրը, շաքարավազը, նուշը, համեմունքները և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 10-15 րոպե:
Եռացող ջրին ավելացնել յուղն ու աղը, լցնել բրինձը, կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել մինչև ջուրը քաշվի: Մատուցելիս բրնձի վրա լցնել սոուսը և հավի կտորները:

Բաղադրիչները՝

հավի միս - 0,5 կգ
բրինձ - 2 բաժակ
ջուր - 3 բաժակ
գազար - 1 հատ
մեկ նարնջի կեղև
շաքարավազ - 0,5 բաժակ
յուղ - 0,5 բաժակ
նուշ - ¼ բաժակ
դարչին և շաֆրան - 0,5 բաժակ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս