loader
Օրվա բաղադրատոմսը. Զատիկի փլավ

Օրվա բաղադրատոմսը. Զատիկի փլավ

Պատրաստման եղանակը՝

Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել:
Յուղը հալեցնել, չիրը  լցնել  յուղի մեջ, բովել, ավելացնել չամիչն ու նուշը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, լցնել բրնձի մի մասը, ապա չիրը, չամիչն ու նուշը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը: Փլավը ծածկել լավաշի շերտով, լցնել եռացած տաք ջուր և եփել շատ մարմանդ կրակի վրա: Եթե կափարիչը հերմետիկ չի փակվում, այն փաթաթել սրբիչով: 

Բաղադրիչները՝

բրինձ - 4 բաժակ

չամիչ - 400 գ

ծիրանի չիր - 50 գ

սալորաչիր - 50գ

յուղ - 3-4 ճգ

լավաշ

աղ՝ըստ ճաշակի:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս