loader
Օրվա բաղադրատոմսը. Զատիկի փլավ և ձուկ` կոնյակով ու նռան հյութով

Օրվա բաղադրատոմսը. Զատիկի փլավ և ձուկ` կոնյակով ու նռան հյութով

 Զատիկի փլավ

Պատրաստման եղանակը՝

Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել:
Յուղը հալեցնել, չիրը  լցնել  յուղի մեջ, բովել, ավելացնել չամիչն ու նուշը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, լցնել բրնձի մի մասը, ապա չիրը, չամիչն ու նուշը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը: Փլավը ծածկել լավաշի շերտով, լցնել եռացած տաք ջուր և եփել շատ մարմանդ կրակի վրա: Եթե կափարիչը հերմետիկ չի փակվում, այն փաթաթել սրբիչով: 

Բաղադրիչները՝

բրինձ - 4 բաժակ

չամիչ - 400 գ

ծիրանի չիր - 50 գ

սալորաչիր - 50գ

յուղ - 3-4 ճգ

լավաշ

աղ՝ըստ ճաշակի:

 Ձուկ` կոնյակով ու նռան հյութով 

Պատրաստման եղանակը՝

Սիգը փշահան անել՝ պահպանելով ամբողջական տեսքը: Համեմել աղով, պղպեղով և զեյթունի բուսայուղով:

Կարագով համեմն ու կանաչ սոխը տապակել, ավելացնել կոնյակն ու կրակի վրայից վերցնել: Այս տապակած հյութը լցնել ձկան փորի մեջ, իսկ վրան էլ լցնել նռան հյութը: Դնել ջեռոցը, եփել 2000-ի տակ՝ 30 րոպե: Եփվելուց հետո ձուկը դնել մի կողմ ու պատրաստել խյուսը:

Խյուս`

Քամած կիտրոնի հյութին խառնել ընկույզը և հարիչով խփել՝ վրան ավելացնելով եփված ձկան հյութը:

Խյուսը պատրաստելուց հետո ձուկը դնել առանձին տարայում, խյուսը լցնել վրան ու արդեն պատրաստի ուտեստը դնել սառնարանը:Մատուցել մի քանի ժամից : 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս