loader
Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-20C, առավելագույնը՝ +9...+120C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 25-35 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1...-30C որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -10..-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +9...+140C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -9...-140C, առավելագույնը՝ +2...+40C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-60 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +1...+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +12...+170C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը -4...-60C, առավելագույնը՝ +5...+70C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-40 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20...+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-30C, առավելագույնը՝ +8...+100C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 40-50 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +5...+70C, լեռնային շրջաններում` 0...-20C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում՝ մինչև -2...-50C, լեռնային շրջաններում՝ -10...-150C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +20...+250C, լեռնային շրջաններում՝ +8...+130C (դիտված բազմամյա միջին նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ 0...-10C, լեռնային շրջաններում՝ -7...-80C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +10...+110C, լեռնային շրջաններում՝ +1...+20): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 50-80 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +7...+90C, նախալեռնային շրջաններում` +1...+30C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում՝ մինչև 0...-40C, նախալեռնային շրջաններում՝ -6...-100C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +23...+280C, նախալեռնային շրջաններում՝ +15...+200C (դիտված բազմամյա միջին նվազագույնը հովտային շրջաններում՝ 0...+30C, նախալեռնային շրջաններում՝ -2...-50C, առավելագույնը հովտային շրջաններում +12...+140C, նախալեռնային շրջաններում՝ +6...+80): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 35-75 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+70C (նորման՝ 5.40C), որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր՝ հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -3...-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +23...+250C (դիտված բազմամյա միջին նվազագույն ջերմաստիճանը 0...-10C, առավելագույնը՝ +10...+110C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման՝ 40 մմ):

ԱԻՆ

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս