loader
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-20-ի երեկոյան ժամերին հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-22-ը կբարձրանա 1-2 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 18-ի երեկոյան ժամերին սպասվում է, 19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս